Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Կիրակի օրը Շենգավիթում քաղաքացին իր բնակարանի պատուհանից միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին։ Նրան ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, մեր տեղեկություններով, նույն վայրկյանին հեռախոսով կապվել է ենթակաների հետ եւ փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները եւ փոխանցեն իրեն։ Ենթադրվում է, որ փորձելու են առնվազն բարդացնել քաղաքացու կյանքը, եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի եւ բացի իր «դավթարները», թե ով իրեն ոնց է պահել նախընտրական փուլում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին, իբրեւ թե ներկուսակցական քարոզարշավի այս փուլում մեծ թվով ՊՊԾ աշխատակիցներ են ուղեկցում, այսինքն՝ պետական միջոցները մսխվում են ներկուսակցական նպատակներով: Ուժայինների ծառայողները նաեւ քաղաքացիական հագուստով են ուղեկցում։ Իսկ «Իմ քայլը» հիմնադրամն ակտիվ բարեգործություն է անում: Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հետ փոխկապակցված հիմնադրամներն այս փուլում իրավունք չունեն բարեգործությամբ զբաղվել, դա նախընտրական փուլում քրեորեն պատժելի է:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով