Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա Կոստանյան

Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող իշխանությունները վերջին ամիսների ընթացքում գաղտնիության քողի տակ քննարկում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Չնայած, կան կարծիքներ, որ փաստացի ավելի շատ գործ ունենք նոր Սահմանադրության, քան զուտ փոփոխությունների հետ: Ըստ առկա տեղեկությունների, Սահմանադրության մեջ փոփոխությունները պետք է հանգեցնեն քաղաքական համակարգի որակական փոփոխությունների և ամրապնդեն ՀՀ-ի, այսպես կոչված, «եվրոպական ուղին»՝ երկարաժամկետ կտրվածքով, ինչպես նաև ապահովեն Փաշինյանի անձնական իշխանությունը։

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի խմբագրության ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության փոփոխության նախագիծը. երկրի հիմնարար օրենքի մեջ փոփոխությունները շոկային են և Հայաստանի ապագայի մասով անհանգստացնող։ Ալիքը ներկայացնում է ՀՀ Սահմանադրության այն փոփոխությունները, որ ցանկանում է կյանքի կոչել ՔՊ-ն, և նշում է, որ դրանք սպառնալիք են ներկայացնում հայ ժողովրդի ազգային ինքնության համար։

«Պաշտոնական անձինք արդեն իսկ հնչեցրել են այն նորությունը, որ Սահմանադրության նախագծի մեջ բացակայում է հղումն Անկախության հռչակագրին, որն այսօր առկա է Սահմանադրության նախաբանում։ Այսօրվա Սահմանադրության մեջ կա ուղիղ հղում Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծվում է «ազատասեր նախնիների սուրբ պատգամը»։ Նոր նախաբանում չկա հղում նաև սուվերեն պետության վերականգնմանը, ինչը տագնապալի ցուցիչ է՝ հայկական հողերի մասին պատմական հիշողությունից հրաժարվելու առումով»,-նշում են ալիքի հեղինակներն ու հավելում, որ ամենացայտուն փոփոխությունները կատարվել են նոր Սահմանադրության նախագծի 35 և 36-րդ հոդվածներում։

Այսպես, ըստ հոդվածի հեղինակների, 35-րդ հոդվածից հանվում է տղամարդու և կնոջ իրավահավասարության մասին կետը՝ ամուսնության դեպքում, ամուսնության շրջանում և ամուսնալուծության դեպքում։ 35-րդ հոդվածում պահպանվում է միայն այն դրույթը, որը «ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդն իրավունք ունեն ամուսնական կապի մեջ մտնել միմյանց հետ և ազատ կամքով ընտանիք ստեղծեն։ Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում է օրենքով»։ Դա չափազանց կարևոր փոփոխություն է, որը տրանսֆորմացնում է ընտանեկան հարաբերությունների մասին հիմնարար մեկնաբանությունն ու իրավական անորոշություն է ստեղծում, որը թույլ է տալիս ընտանիքը ընկալել նաև միասեռ հարաբերությունների կոնտեքստում։

Հայ հասարակության ավանդական արժեքներին ևս մեկ հարված է հասցվում նոր Սահմանադրության 36-րդ հոդվածով։ Ծնողների իրավունքները և պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում էր. «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով»։ Սա ամբողջությամբ հանվել է։ Նորացված հոդվածում առկա են դրույթներ միայն երեխաների իրավունքների, ծնողների իրավունքների մասին՝ իրենց երեխաների նկատմամբ, և դրույթներ ծնողական իրավունքներից զրկելու մասով։ Հոդվածում բացակայում է երեխաների պարտականությունը հոգ տանել իրենց ծնողների մասին։ Սոցիալական աջակցության համակարգի անկատարության պայմաններու տարեց ծնողներին օգնելու սահմանադրական երաշխիքների չեղարկումը հանգեցնելու է հայկական հասարակության մեջ ավանդական ընտանեկան կապերի ոչնչացմանը, ինչպես նաև բազմաթիվ տարեցների ուղղակի դնելու է ֆիզիկական գոյատևման շեմին։

Աշխարհասփյուռ հայության միավորման կարևոր կետը տարիներ շարունակ հանդիսացել է Սահմանադրության այն կարևորագույն դրույթը, որ էթնիկ հայերը կարող էին քաղաքացիություն ստանալ հեշտացված կարգով։ Այժմ այդ դրույթը ցանկանում են հանել Սահմանադրությունից։ Զարմանալի է, չէ՞ որ հենց հայկական Սփյուռքի աջակցությունը թույլ տվեց Հայաստանին դիմակայել 90-ականների ծանր օրերին՝ հարևանների հետ ռազմական դիմակայության տարիներին։ Այժմ ՔՊ-ն ցանկանում է խզել այդ կապն ու զրկել աշխարհով մեկ ցրված հայերին հայրենադարձության իրավունքից։

Ալիքը տեղեկացնում է նաև, որ նոր Սահմանադրության մեջ կա հատուկ բլոկ, որտեղ փոփոխության են ենթարկվելու միջազգային պայմանագրերի ու այլ իրավական ակտերի հետ կապված իրավակարգավորումները։ Այսպես, փոփոխված 5-րդ կետում նշվում է, որ ընդունված միջազգային պայմանագրերը համարվելու են Հայաստանի իրավական համակարգի անբաժանելի մասը։ Հակասությունների դեպքում պահպանվելու է միջազգային պայմանագրերի առաջնահերթությունը՝ երկրի ներքին օրենքների նկատմամբ։ Դա քայլ է ազգային ինքնուրույնության սահմանափակման առումով և պատուհան է բացում օտար երկրների ու միջազգային կազմակերպությունների համար միջամտել ՀՀ ներքին գործերին։

Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որն իրավունք էր տալիս ԱԺ պատգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին։ Հարցապնդումների իրավունք վերապահվում է միայն հատուկենտ պատգամավորների, սակայն կառավարությունը պարտավորված չէ դրանց պատասխանել, և դրանք չեն քննարկվելու խորհրդարանում։

Նոր Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է ԱԺ-ի ինքնալուծարում՝ խորհրդարանի 3/5 կազմի օգնությամբ, ինչը քաղաքական մանիպուլյացիաների դաշտ է բացում իշխող մեծամասնության համար և շանս արտահերթ ընտրություններ կազմակերպել՝ ըստ տվյալ պահի իշխանության ցանկության։

ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ 205-րդ հոդվածը, այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ Քպական իշխանության գրած Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը և Ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին՝ առանց հանրաքվեի։

Նոր Սահմանադրությամբ անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, ապա այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն Ազգային ժողովի միջոցով՝ առանց հանրաքվեի։ Այսինքն, հիմա ստեղծվում է միջազգային պարտավորությունների կատարման տարբեր իրավական ռեժիմ։ Դա թույլ է տալիս ընդունել արտաքին քաղաքական ռազմավարական որոշումներ առանց ժողովրդի կամարտահայտության։

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նաև նշում է, որ խմբագրության ձեռքի տակ հայտնված Սահմանադրության փոփոխության տեքստը թույլ է տալիս անել մի քանի կարևոր եզրակացություն։ Առաջինը՝ իշխանություններն արտաքին խաղացողների առջև վերցնում են մեծ սահմանադրական պարտավորություններ՝ազգային մտածելակերպի փոփոխության առումով։ Կազմաքանդվում է ընտանիքի ինստիտուտը, խզվում է սերունդների միջև կապը, նոր դրույթներ են մտցվում, որոնք թույլ են տալու միասեռ ամուսնություններ ներդնել։ Երկրորդ՝ կառավարությունը զրկվում է խորհրդարանական վերահսկողությունից, խորհրդարանը թուլանում է և դառնում է խաղալիք իշխող ուժի և անձամբ վարչապետի ձեռքում, ով էլ հետագայում նա լինի։

Այսպիսով, Սահմանադրության փոփոխությունները ՀՀ-ից կերտելու են արտաքին խաղացողների համար հեշտ կառավարելի երկիր, իսկ իշխանությունները միանձնյա որոշումով կարող են արտաքին քաղաքական կողմնորոշում ձևավորել ՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների կարծիքն այդ կարևորագույն հարցերում։ Բացի այդ, կազմաքանդելով ավանդական արժեքները՝ հարված է հասցվում ՀՀ-ի առանց այն էլ խոցելի և թույլ ժողովրդագրական իրավիճակին՝ դուռ բացելով թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ՀՀ-ի դեմ դեմոգրաֆիկ էքսպանսիայի իրականացման և տարիներ անց ՀՀ-ի էթնիկ-կրոնական դեմքի փոփոխության համար։

Իսկ խորհրդարանի թուլացումը թույլ է տալու վարչապետին միանձնյա՝ ավտորիտար համակարգ հաստատել ՀՀ-ում և ճնշել բոլոր ընդդիմադիր խմբերին։ Ըստ հեղինակների, նոր Սահմանադրությամբ ՀՀ-ն ցավոք վերածվելու է failed state-ի, ինչը կարող են թույլ չտալ ՀՀ քաղաքացիները՝ հունիսին չքվեարկելով ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում