Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Իրանի խորհրդարանի խոսնակը «կեղծ լուրեր» է որակել Թրամփի հայտարարությունը բանակցությունների մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղալիբաֆն այս մասին մարտի 23-ի երեկոյան գրառում է արել X հարթակում։

«Կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթի շուկաները մանիպուլացնելու և այն ճահճից դուրս գալու համար, որում խճճվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը», – գրել է նա։Reuters-ը գրում է, որ իսրայելցի մի պաշտոնյա և իրավիճակին ծանոթ երկու այլ աղբյուր հայտնել են, որ հենց Ղալիբաֆն է իրանական կողմի հետ բանակցություններ վարում։

Թրամփը մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները: Նա չի հայտնել, թե ով է բանակցում իրանական կողմից, սակայն ասել է՝ նա երկրի հարգված ղեկավարներից մեկն է:ԱՄՆ նախագահը 5 օրով երկարաձգել է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար, ինչը չանելու դեպքում սպառնացել էր ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները։

Թրամփը նաև հայտարարել էր, որ Իրանն է կապվել ԱՄՆ-ի հետ, քանի որ չէր ցանկանում, որ իր էներգետիկ ենթակառուցվածքը հարվածների ենթարկվի: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը համաձայն են բազմաթիվ կետերի շուրջ: ԱՄՆ նախագահը նաև նշել է՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս ԱՄՆ-ն կվերցնի Իրանի հարստացված ուրանը:

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կպահպանի հնգօրյա ժամկետը, և եթե ամեն բան լավ ընթանա, ապա իրավիճակը կհանգուցալուծվի: Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե ամեն ինչ ստացվի, Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, և նավթի գինը կտրուկ կնվազի: