Ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Օրեր առաջ ծննդկանի մահվան դեպք է արձանագրվել։
24News-ին Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ:
24News-ի տեղեկություններով հղիի կրիտիկական վիճակը արձանագրվել է Հանրապետական հիվանդանոցում` ընդհուպ գիտակցութան կորուստ, այնուհետև շտապ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, քանի որ այնտեղ առկա է 3-րդ մակարդի վերակենդանացման բաժանմունք։ Կեսարյան հատումն արվել է Հանրապետական ծննդատանը, այնուհետև տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է կնոջ մահը։
«Բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է:
Ցավալի կորուստ է, վշտակցում ենք ընտանիքին և հարազատներին»,-նշեցին նախարարությունից:
Քննչական կոմիտեից ի պատասխան 24News-ի հարցման՝ նշեցին, որ 2026 թվականի մարտի 22-ին ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հասմիկ Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան