Թուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին ակտիվ քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը
Թուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը, որի արդյունքում կարող են թիրախավորվել արդեն ոչ միայն Պարսից Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները, այլև Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն ունի կրիտիկական նշանակություն Ադրբեջանի ու Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարության համար։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Պատահական չէ, որ այս օրերին Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան լարվածությունը թուլացնելու և պատերազմական գործողությունները դադարեցնելու համար։
Իսկ Ադրբեջանում, օրինակ, կեղծում են պաշտոնական վիճակագրությունը, որպեսզի գոնե այդ մակարդակում ցույց չտան, որ Իսրայելի նավթի շուրջ 45%-ը իրենք են մատակարարում։ Այսպես, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն մինչև 2024 թ. մշտապես ցույց էր տալիս Իսրայելը որպես ադրբեջանական նավթի արտահանման հիմնական 5 ուղղություններից մեկը (ամբողջ արտահանման շուրջ 5-10%-ը)։ Իսկ 2025 թ. հրապարակված արտահանման տվյալների մեջ «Իսրայել» տողն ուղղակի բացակայում է։
Ադրբեջանական վիճակագրական «կախարդական փայտի» շնորհիվ (իմիջիայլոց, նույն այդ փայտիկն է օգտագործվում Ադրբեջանի բնակչությունը շուրջ երկու անգամ ուռճացնելու համար) Իսրայել մատակարարվող նավթը անհետանում է վիճակագրությունից, թեև 2022 թ. ի վեր դրա ծավալներն, ընդհակառակը, ավելացել են։ Իսրայել հասնող նավթը այժմ գրանցվում է որպես Թուրքիա արտահանվող նավթ, թեև տեխնիկապես բոլոր երկրներ գնացող նավթը կարելի է այդպես նշել, չէ որ դրանք տեղափոխվում են Բաքվից դեպի թուրքական Ջեյհան, իսկ այնտեղից այլ երկրներ։ Սակայն բոլոր մնացած երկրները նշվում են առանձին տողով և երևում են վիճակագրության մեջ, բացի Իսրայելից։
Ի պատասխան հարցումների՝ Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ իրենք պատասխանատու չեն, թե Ջեյհան նավահանգստից ուր կգնա ադրբեջանական նավթը։
Վիճակագրական այս խաբկանքը գուցե արդյունավետ է տեղեկատվական-քարոզչական տիրույթում, բայց ոչ Իրանի ռազմա-քաղաքական ղեկավարության մոտ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան