Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ
Առնվազն 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության և Իրանի պատասխան գրոհների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը:
«Մերձավոր Արևելքում հակամարտության սրման 23 օրվա ընթացքում տարածաշրջանի երեխաներն իրենց վրա զգում են դրա սարսափելի հետևանքները…. Ավելի քան 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել, ներառյալ՝ 206 զոհված երեխա Իրանում և 118-ը՝ Լիբանանում: Չորս երեխա սպանվել է Իսրայելում և մեկը՝ Քուվեյթում», – ճեպազրույցի ժամանակ նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Պաշտոնյան զգուշացրել է, որ մարտական գործողությունների շարունակման դեպքում զոհերի թիվը կաճի:
«Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինը վիրավորվում կամ զոհվում է 87 երեխա», – ընդգծել է նա:
Չայբանը հավելել է, որ մարտական գործողությունների ընթացքում ավերվել կամ վնասվել են «տներ, դպրոցներ, հիվանդանոցներ» և այլ ենթակառուցվածքներ, որոնցից կախված է երեխաների բարեկեցությունը:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...