Մեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը
Մարտի 6-ի առավոտյան` ժամը 5-ին, Մեծամոր քաղաքի բնակիչը օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեց՝ տեղեկացնելով, որ մոտակայքում մեքենա է այրվում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները դեպքի վայրում պարզեցին, որ հրդեհվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։ Տուժողը հաղորդում տվեց, որ մեքենան հրկիզել է նախկին ընկերը։
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հրկիզողը նախկին ընկերը չէ, այլ Մեծամոր քաղաքի բնակիչ 17-ամյա պատանին։ Նա հայտնաբերվեց Լեռնագոգ գյուղում, ձերբակալվեց և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանեց արարքը։
Հետագա գործողություններով ստացվեցին փաստական տվյալներ, որ Ոսկեվազի 29-ամյա բնակիչ՝ տուժողի նախկին ընկերը, նախօրոք տեղադրել էր բենզինով տարա, պատանուն հայտնել դրա մասին ու դրդել հրկիզել մեքենան։
Մարտի 13-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում անչափահասի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվեց դաստիարակչական հսկողություն։ Նույն օրը 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի և անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելու հատկանիշներով։
Տղամարդը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան