Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով
Ստամբուլում թմրանյութի դեմ պայքարի շրջանակներում իրականացված օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները ձերբակալել են մի շարք հայտնի անձանց։ Նրանց թվում են թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ֆիքրեթ Օրմանը և գործարար Հաքան Սաբանջըի։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Տվյալ գործի շրջանակում, Սաբանջըի եղբայրը՝ Քերիմ Սաբանջըն, ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկրից Թուրքիա վերադառնալիս։ Ձերբակալվածների թվում է նաև մոդել Գյուզիդե Դուրանը։
Ըստ տեղեկությունների՝ քննության շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել նաև թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Բուրաք Էլմասի, դերասանուհի Հանդե Էրչելի և մոդել Դիդեմ Սոյդանի նկատմամբ։
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ օպերացիան իրականացվում է թմրանյութերի ձեռքբերման և օգտագործման վերաբերյալ կասկածների հիման վրա։ Գործով քննությունը շարունակվում է, և չեն բացառվում նոր ձերբակալությունները:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան