Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա Կոստանյան

Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նանե Ղազարյանը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել 2025 թվականի մարտի 11-ին։ Մինչ այդ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից, նա 2023 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մարտ զբաղեցրել է Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Սակայն ուշագրավ է, որ այդ ժամանակահատվածի համար նրա գույքի և եկամուտների հայտարարագրերը հրապարակված չեն։ Ներկայացվածը հանդիսանում է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց հայտարարագիրը և արձանագրեց հետևյալ պատկերը։

Անշարժ գույք

Նանե Ղազարյանը հայտարարագրել է Երևանում գտնվող մեկ բնակարան, որը գտնվում է նրա փաստացի տիրապետման ներքո՝ 90 և ավելի օր։

Տրանսպորտային միջոց

Նա ունի նաև 2012 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ևս հանդիսանում է 90 օր և ավելի տիրապետվող տրանսպորտային միջոց։

Պաշտոնյան ունի բաժնեմաս, որը ձեռք է բերել 2020 թվականի հունիսի 2-ին՝ 50,000 դրամ արժեքով։ Նրա բանկային հաշիվներում առկա է 425.39 դոլար և 684,390 դրամ, էլեկտրոնային հաշվում՝ 540 դրամ, իսկ կանխիկ՝ 3,450 դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները

Հաշվետու ժամանակահատվածում Ղազարյանը ստացել է 1,466,768 դրամ աշխատավարձ Կադաստրի կոմիտեից և 16,856 դրամ՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ից։ Ընդհանուր եկամուտը կազմել է 1,483,624 դրամ։ Միևնույն ժամանակ, նրա վարկային պարտավորության մայր գումարի մնացորդը պաշտոնը ստանձնելու պահին կազմել է 94,750 դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Նանե Ղազարյանը և նրա ամուսինը՝ Սարգիս Աբովյանը, ակտիվորեն ներգրավված են բիզնես ոլորտում։ Մասնավորապես, Ղազարյանը 100% բաժնեմաս ունի «ԼԵՄՈՆ ԹՐԻ» ընկերությունում, իսկ նրա ամուսինը՝ 100% բաժնեմաս հետևյալ ընկերություններում՝ «ԼԵՄՈՆ ԹՐԻ», «ՓՈՒԼՍԱՅԴ», «ԼԱՐՍԵՆ», «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՃՇՇ» և «ՇԱՆՏԱՆ» ՍՊԸ-ներում։ Բոլոր ընկերություններում Ղազարյանի ամուսինը հանդիսանում է տնօրեն։ Միևնույն ժամանակ, «ԼԵՄՈՆ ԹՐԻ» ընկերության իր բաժնեմասը Ղազարյանը փոխանցել է հավատարմագրային կառավարման՝ Աննա Մանուկյանին․ պայմանագիրը կնքվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին և գործում է մինչև 2028 թվականը։ Ղազարյանը նաև «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր է։

Ուշագրավ է նաև, որ նրա մասնակցությամբ «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն 2024 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ՏԿԵՆ-ի հետ կնքել է խոշոր պետական պայմանագիր՝ Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 3,624,000,000 դրամ, իսկ գործողության ժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը։

Ինչ վերաբերում է նրա ամուսնուն՝ Սարգիս Աբովյանին, ապա վերջինս հայտարարագրել է 4,670,000 դրամ և 10,300 դոլար կանխիկ միջոցներ։ Նրա հաշվետու ժամանակաշրջանի եկամուտը կազմել է 11,550,598 դրամ, իսկ վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը՝ 20,266,820 դրամ։

Խնդրահարույց հարցադրումներ

Այսպիսով, թեև ներկայացված է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիրը, մի շարք էական հարցեր մնում են բաց։ Նախ՝ ինչու չեն հրապարակվել այն ժամանակահատվածի հայտարարագրերը, երբ Նանե Ղազարյանը արդեն զբաղեցնում էր Կադաստրի կոմիտեում բարձր պաշտոն։

Մյուս կողմից, ուշադրության է արժանի, որ պաշտոնյայի ընտանիքը ակտիվ ներգրավված է բիզնես ոլորտում, իսկ այդ բիզնեսներից մեկը պետության հետ կնքել է միլիարդավոր դրամների պայմանագիր։ Սա առաջացնում է հարց՝ արդյո՞ք առկա են շահերի բախման ռիսկեր, և որքանով է ապահովված նման կապերի թափանցիկությունը»։