Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել
Իրանը մերժել է Վաշինգտոնի ներկայացրած առաջարկը Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ և պատասխան առաջարկ է ներկայացրել ամերիկյան կողմին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական Press TV-ն, վկայակոչելով պաշտոնյայի, որի անունը չի նշվել։
«Իրանը կդադարեցնի պատերազմն այն ժամանակ, երբ որոշի դա անել, և երբ իր պայմանները բավարարվեն», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Թեհրանը կշարունակի «ծանր հարվածներ» հասցնել ամբողջ Մերձավոր Արևելքում։Փոխարենն, ըստ իրանցի պաշտոնյայի, Թեհրանն իր սեփական հինգ կետից բաղկացած ծրագիրն է ներկայացրել, որը ներառում է հետևալ պայմանները՝ իրանցի պաշտոնյաների սպանությունների դադարեցում, միջոցներ, որպեսզի այլևս Իրանի դեմ պատերազմ չծավալվի, փոխհատուցում իր դեմ պատերազմի համար, ռազմական գործողությունների ավարտ և Իրանի ինքնիշխանության իրագործում Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանին է փոխանցվել Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման շուրջ 15 կետից բաղկացած ամերիկյան ծրագիրը, որը վերաբերում էր պատժամիջոցների մեղմացմանը, Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը, հրթիռների թվաքանակի սահմանափակմանը և Հորմուզի նեղուցի բացմանը։ Ըստ աղբյուրների՝ այն նաև ներառում էր Իրանի կողմից զինված խմբավորումներին աջակցության սահմանափակումներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...