Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ. Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև իրապես բովանդակալից և անկեղծ խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Չինաստանը բազմիցս ընդգծել է, որ հակամարտության ձգձգումը չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից: Այս պատերազմի շարունակումը կհանգեցնի միայն զոհերի ու կորուստների թվի ավելացմանը, ինչպես նաև իրավիճակի հետագա սրմանը»,- ասել է Լին Ցզյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք չինական կողմը դրդում է Թեհրանին բանակցել Վաշինգտոնի հետ:
Նա նշել է, որ առաջնահերթ խնդիրը խաղաղ բանակցություններին ակտիվորեն աջակցելն է, խաղաղության հասնելու բոլոր հնարավորություններն օգտագործելը և մարտական գործողությունների դադարեցմանը նպաստելը:
«Մենք սատարում ենք բոլոր այն ջանքերը, որոնք նպաստում են լարվածության նվազեցմանը և իրավիճակի դեէսկալացիային. բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն իրապես բովանդակալից և անկեղծ խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ այս հարցում»,- նշել է դիվանագետը:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...