«Փախածներ»… ո՞վ է դա ասում, մարդ, որը երբեք չի ապրել շրջափակման մեջ․ Հակոբ Հակոբյան
«Փախածներ»… ո՞վ է դա ասում։ Մարդ, որը երբեք չի ապրել շրջափակման մեջ, երբ հացը դառնում է շքեղություն, դեղը՝ անհասանելի, իսկ յուրաքանչյուր օրը՝ գոյատևման պայքար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Պանդուխտի հոգեբանություն»… սա այլևս քաղաքական գնահատական չէ, այլ՝ վիրավորանք։ Պանդուխտ չէ նա, ով երազում է վերադառնալ։ Պանդուխտ չէ նա, ում սիրտը մնացել է իր այրված տան պատերի մեջ։
Եվ «չկռվելու» մեղադրանքը… սա պարզապես անարդարություն չէ, սա՝ անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ։ Որովհետև կռվելը միայն զենքով մարտի դաշտ դուրս գալը չէ։ Կռվելը նաև սովի մեջ չկոտրվելն է, երեխային կիսահաց տալն է, ապրելն է, երբ շուրջդ ամեն ինչ փլվում է։ Այդ մարդիկ կռվել են՝ իրենց լռությամբ, իրենց դիմացկունությամբ, իրենց գոյությամբ։
Բայց ամենասարսափելին այն է, որ այս խոսքերը հնչում են ոչ թե թշնամուց, այլ՝ սեփական պետության ղեկավարից։
Պետությունը չի կարող ամուր լինել, եթե նսեմացնում է իր քաղաքացիների ցավը։ Միասնությունը չի կառուցվում վիրավորանքի վրա։ Պատմությունը չի ներում նրանց, ովքեր սեփական ժողովրդի ողբերգության մեջ մեղավորներ են փնտրում հենց այդ ժողովրդի մեջ։
Արցախցիներին մեղադրել՝ նշանակում է չհասկանալ ոչ պատերազմի իրականությունը, ոչ մարդու էությունը, ոչ էլ իր ժողովրդի ցավը»,- գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան