Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

«Արտ Լանչ»-ը ՆԳՆ-ի հետ 160 մլն դրամի պայմանագիր է կնքել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունը Ռեդի-Սթեդի ՍՊԸ-ի հետ սննդի մատուցման ծառայության պայմանագիր է կնքել՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է մեկ անձից կատարվող գնումների հարթակից։

Ըստ պայմանագրի ՆԳՆ-ն մատուցված ծառայության դիմաց պետք է վճարի 160 մլն դրամ՝ փուլային տարբերակով։ Մատուցված սնունդից օգտվելու են Արտաքին ծառայության ընդգրկված ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները՝ ամսական միջին ընդհանուր թվաքանակը՝ նախաճաշ 6000 ծառայող, ճաշ՝ 7000 ծառայող, ընթրիք՝ 8000 ծառայող։

Պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին և ուժի մեջ է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ը։

Նշենք, որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն հանրությանը հայտնի է «Արտ Լանչ» ապրանքանիշով: «Արտ Լանչ»-ի հիմնադիրը Բակուր Մելքոնյանն է։

Հավելենք, որ վերջին տարիներին «Արտ Լանչ»-ը ՊՆ-ին ամենախոշոր սննդի մատակարարներից է։

ՀԳ․ ՆԳՆ խոսնակը հայտնում է․

Պարզաբանում․ ՆԳ նախարարությունն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով

ՆԳ նախարարությունն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված ընթացակարգերով։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կարիքների համար հրատապ մեկ անձ գնման ձևով պայմանագիր է կնքվել «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության հետ՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։

Գնման ընթացակարգը կազմակերպվել է մեկ անձից, հրատապությունից ելնելով՝ քանի որ նախորդ պայմանագիրը գործել է 2021 թվականից մինչև 2026 թվականի մարտի 10-ը։

ՀՀ ՆԳՆ կողմից դեռևս 2025 թվականի հոկտեմբեր ամսից ձեռնարկվել են գնման գործընթաց իրականացնելու աշխատանքները, սակայն այն ձգձգվել է, քանի որ նոր գնման ընթացկարգ հայտարարելու համար անհրաժեշտ էր ստանալ ՀՀ կառավարության հավանությունը՝ տարածքները մատակարար ընկերությանը ուղիղ ձևով վարձակալությամբ հատկացնելու վերաբերյալ, որի համար անհրաժեշտ էր իրականացնել վարձակալությամբ տրամադրելու շուկայական ամսական արժեքի գնահատման գործընթաց։
Այդ նպատակով ՀՀ ՆԳ նախարարության կողմից կազմակերպվել է աշխատանքային քննարկում ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում Նախարարությունը դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ վերոնշյալ գործընթացն իրականացնելու նպատակով:

Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից գնահատման արդյունքները ՀՀ ՆԳՆ-ին տրամադրելուց հետո վարձավճարի չափերը ներառվել են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որը և ուղարկվել է ՀՀ կառավարություն։

Հավելենք նաև, որ պայմանագրի գինը՝ 160,000.0 հազ. ՀՀ դրամը սահմանում է առավելագույն արժեքը, և վճարումները իրականացվում են բացառապես փաստացի մատուցած ծառայությունների դիմաց։ Բացի այդ, պայմանագրով նախատեսվել է, որ մրցակցային ընթացակարգով գնման գործընթացի արդյունքում պայմանագիր կնքելու դեպքում սույն պայմանագրի գործողությունը կդադարի»։

Մանրամասները՝ այստեղ: