Մոսկվան Թեհրանին հումանիտար օգնության նոր խմբաքանակ կտրամադրի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լուրջ ռազմական և քաղաքական ճգնաժամը։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման վերաուղղորդման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի և նրա հարևանների՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների օրինական շահերը։
Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը նաև իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Իսլամական Հանրապետությանը ռուսական մարդասիրական օգնության նոր խմբաքանակի մատակարարման մասին։
Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել են նաև իրանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ զրույցի առանցքային թեման է եղել Հորմուզի նեղուցով նավարկության թեման։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...