Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Քաղաքականություն

Հոգևոր արժեքների թիրախավորում. ինչո՞ւ է սադրում իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը։  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Երեկվա միջադեպը կարիք ունի ավելի խորքային քննարկման։ Սա տեղավորվում է «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» իշխանության մարտավարության մեջ։   Մարդիկ հոծ բազմությամբ եկել էին տոնական պատարագի, շատ սիրուն եկեղեցական տոնի։ Նրանք այդ օրը ոչ մի այլ բան, քան պատարագը, աղոթքը, հաղորդությունը, չէին պլանավորել։ Ու հանկարծ ներս է մտնում մեկը, ով երկար ժամանակ է՝ վիրավորում է նրանց հոգևոր արժեքները, սրբությունները։ Ակնհայտ է, որ պետք է լիներ էմոցիոնալ ռեակցիա, չկառավարվող էմոցիաներ։ Մեկը, որն իր իշխանախմբի հետ միասին ծաղրում ու վիրավորում է Ամենայն հայոց Կաթողիկոսին։

Եկեղեցում պատարագին ներկա մարդկանց համար Վեհափառը սրբություն է։ Գալիս է մեկը, որը շինծու մեղադրանքներով կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների, որոնք այս մարդկանց համար կարևոր հեղինակություններ են։ Հատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հատուկ եկել է՝ իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարագի էին եկել։ Եկել է՝ մարդկանց վատություն անելո՞ւ։ Եկել է տոնը փչացնելո՞ւ։ Եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելո՞ւ։

Երբ ինքն ու իր «մի քանիսը» ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված, և հարյուր հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ հարյուր հազարներին։ Դրանից հետո ի՞նչ ռեակցիա է սպասում։   Նույն տրամաբանությամբ, ընդդիմության լիդերներին կոպիտ վիրավորելուց հետո, կարող է վեր կենալ գնալ նրանց հանրահավաքին կամ համագումարին՝ իբր խաղաղ մասնակցելու։ Մենք սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Պետք է միասնական դիրքորոշում լինի՝ ինչպես վերաբերվել անկոչ հյուրին։

Հնարավոր չէ որևէ ընտանիքի անդամներին  հրապարակայնորեն վիրավորելուց հետո գնալ խցկվել նրանց ընտանեկան միջոցառմանը։ Ո՞րն է նպատակը, ի վերջո։ Սադրա՞նքը։ Բոլոր տոներն ու ծեսերը պիտի փչացնի՞։ Միայն իր ավտոբուսո՞ւմ պիտի լինի ուրախություն։ «Ուրախ ավտոբուս» ձևակերպումը, որպես սարկաստիկ, գուցե լավն է, ստացված է, բայց այն վերածվում է «այլանդակ ավտոբուսի», որը շատ վտանգավոր է»,-գրել է նա։