Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Սաուդյան Արաբիան կալանել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերել և ոչնչացրել է թևավոր հրթիռներ, ինչպես նաև հինգ բալիստիկ հրթիռ, որոնք թիրախավորում էին Արևելյան նահանգը», – հաղորդում է հեռուստաալիքը։
Բացի այդ, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, «վերջին մի քանի ժամվա ընթացքում կալանվել և ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք»։
Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ասվում է Էր Ռիադի ուղղությամբ յոթ բալիստիկ հրթիռի արձակման մասին։
«Երկու հրթիռ կալանվել է, մեկը՝ ոչնչացվել, իսկ մնացած չորսն ընկել են Պարսից ծոցը և չբնակեցված շրջաններում», – նշվում է հրապարակման մեջ։
The Associated Press գործակալության տվյալներով՝ Բահրեյնում նույնպես երկու անգամ հրթիռային տագնապի ազդանշաններ են հնչել։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...