ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ
Մարտի 27-ին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ սպասված և արդյունավետ հանդիպում Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները ուսանողներին ներկայացրեցին ընկերության լայնամասշտաբ գործունեությունը, աշխատանքի առանձնահատկությունները և կարևորագույն ցուցանիշները։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վ. Ջհանյանը հանգամանալից անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտի վճռորոշ դերին և կարևորությանը ՀՀ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև խոսեց մեր երկրի առջև բացվող նոր հնարավորությունների մասին։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Ա․Ստեփանյանը ուսանողներին ներկայացրեց ոլորտում կայուն զարգացմանն ուղղված գործունեությունը՝ շեշտելով ժամանակակից ստանդարտների և պատասխանատու մոտեցումների կիրառումը։
Հանդիպումը անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, որին հաջորդեց ինտերակտիվ վիկտորինա, որի արդյունքում բարձր ակտիվություն ցուցաբերած 30 մասնակիցներ ստացան խոստացված անակնկալը՝ երկօրյա գործնական այց ԶՊՄԿ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ժողի դեսպան» պարոն Parsyan Surenին՝ այս կարևոր այցի կազմակերպմանն անմիջականորեն աջակցելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան