Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հայտարարագրերը, վերլուծել է ներկայացված տվյալները և առանձնացրել հիմնական փաստերը։
Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին։ Մինչ այդ՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ից զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հակոբյանը ունի 2 միավոր անշարժ գույք՝ Երևանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի հուլիսի 28-ին՝ համատեղ սեփականությամբ։ Նա նաև ունի 2018 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա՝ որպես 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց։
Հայտարարագրից պարզ է դառնում, որ նա փոխառություններ է տրամադրել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին՝ 16 մլն 560 հազար դրամ, ինչպես նաև ունեցել է վերադարձված փոխառություն՝ 4 մլն 341 հազար 643 դրամի չափով։
Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև Հակոբյանի կնոջ՝ Անուշ Միքայելյանի հայտարարագիրը։ Վերջինս 2024 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության MAZDA ավտոմեքենա՝ 6 մլն դրամով, իսկ իր 2012 թվականի TOYOTA-ն վաճառել է 4 մլն դրամով։ Նա ունի նաև բաժնետոմս՝ 1 մլն 97 հազար դրամ արժողությամբ, որը ստացել է ժառանգությամբ։ Բանկային ավանդները կազմել են ընդհանուր առմամբ ավելի քան 16 հազար դոլար, իսկ բանկային հաշիվներում ունեցել է տարբեր արժույթներով միջոցներ՝ շուրջ 2 մլն 640 հազար դրամ, ինչպես նաև փոքր չափերի դոլար և եվրո մնացորդներ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայելյանի տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 225 հազար դրամ։ Նա աշխատավարձ է ստացել «Հայկական ծրագրեր» ընկերությունից՝ ավելի քան 13 մլն դրամ, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարանից՝ շուրջ 804 հազար դրամ։ Բացի այդ, ստացել է շահաբաժին՝ 1 մլն 154 հազար դրամ, նվիրատվություններ՝ ընդհանուր 1 մլն 225 հազար դրամ, ապահովագրական հատուցում, գույքի վաճառքից եկամուտ՝ 4 մլն դրամ, ինչպես նաև բանկային տոկոսներ և եկամտային հարկի վերադարձ։ Նրա վարկային պարտավորությունները կազմել են մոտ 28 մլն 927 հազար դրամ, իսկ վարկի մարման ուղղությամբ վճարել է ավելի քան 2 մլն 563 հազար դրամ։ Նա նաև իրականացրել է 6 մլն դրամի միանվագ խոշոր ծախս։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էդուարդ Հակոբյանի ընտանիքը տնօրինում է միլիոնավոր դրամների եկամուտներ, բայց միաժամանակ՝ զգալի վարկային պարտավորություններ։ Սակայն առաջանում են մի շարք հարցադրումներ․ որքանո՞վ են համաչափ եկամուտներն ու տասնյակ միլիոնների հասնող վարկային պարտավորությունները։ Ի՞նչ աղբյուրներով են ձևավորվում փոխառությունների նման ծավալները և դրանց շրջանառությունը։ Ինչպե՞ս է բացատրվում նվիրատվությունների և գույքի առքուվաճառքի ակտիվությունը։ Այս հարցերը մնում են բաց։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը չի պարզաբանում սրանք»։




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշելու է «երկինքը», և Պուտինին սպառնացել է Մոսկվա ուղարկ...
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մ...
Սևանում բախվել է 4 մեքենա․ կան վիրավnրներ
Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունն...
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է