Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև համապետական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները փաստացի արդեն ակտիվ փուլում են։ Վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների հետ Երևանի տարբեր հատվածներում՝ նախարարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվում են քաղաքացիների խնդիրներ, տրվում են հանձնարարականներ, քննարկվում հնարավոր լուծումներ, ինչը հանրային ընկալմամբ ստեղծում է վաղ մեկնարկած քարոզչության տպավորություն։
Առաջանում է հարց՝ արդյոք նման ակտիվությունը կարող է դիտարկվել որպես նախընտրական քարոզչություն կամ վարչական ռեսուրսի կիրառում, հատկապես այն պարագայում, երբ գործընթացում ներգրավված են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ։
ArmLur.am-ը դիմեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանում ստանալու համար։ ԿԸՀ-ից պատասխանեցին․
«Մեր կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Դա ընդունված է համարել սահմանափակումների շրջան, որովհետև օրենքով որոշակի գործառույթներ կան, որոնք սահմանափակված են։ Օրինակ՝ այդ ժամանակահատվածում քաղաքական ուժերը մեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացնում իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, քարոզչություն չի կարելի իրականացնել։ Հենց այդ պատճառով էլ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը անվանում ենք սահմանափակումների շրջան։ Մնացած ժամանակահատվածում ցանկացած կուսակցություն կամ քաղաքական միավոր ազատ է իրականացնել իր գործունեությունը, և դա որևէ կերպ ԿԸՀ-ի հետ կապ չունի»։
ԿԸՀ նախագահի՝, իսկ ավելի կոնկրետ՝ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի այս դիրքորոշումը փաստացի ցույց է տալիս, որ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քաղաքական ակտիվությունը չի ենթարկվում այն վերահսկողական մեխանիզմներին, որոնք կիրառվում են նախընտրական փուլում։ Միևնույն ժամանակ, երբ հանրային հանդիպումներին մասնակցում են պետական պաշտոնյաներ, և տեղում բարձրացված խնդիրների մասով հնչում են հանձնարարականներ, առաջանում է հարց՝ արդյոք ապահովվում են մրցակցային հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։
Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության տեսանկյունից կարևոր է ոչ միայն իրավական սահմանափակումների պահպանումը, այլ նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման բացառումը։ Մասնագետները բազմիցս ընդգծել են, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին պետք է հստակ տարանջատված լինի նրանց պաշտոնեական լիազորություններից, որպեսզի բացառվեն անհավասար մրցակցության վերաբերյալ կասկածները։
Այս պայմաններում ձևավորվում է իրավիճակ, երբ քարոզարշավը իրավական առումով դեռ չի սկսվել, սակայն քաղաքական գործընթացը փաստացի արդեն ընթանում է՝ առանց այն վերահսկողական գործիքների, որոնք գործում են պաշտոնական ժամանակահատվածում։ Արդյունքում, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հարցերը շարունակում են գոյություն ունենալ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...