Արտանիշում Ford-ը հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել ՎԱԶ 2121-ին
Մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Արտանիշ գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «Ford» մակնիշի բեռնատարով հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված խոշոր եղջերավոր անասունին ապա բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով կովը սատկել է, իսկ «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան