Հեղափոխական օլիգարխը սկսել է դժգոհել` շատ են «գռուզիտ» անում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ 888 սուպերմարկերտների տեր հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը մտերիմ շրջապատում դժգոհել է, թե իրեն շատ են «գռուզիտ» անում:
Ըստ նույն լուրերի, վերջինս դժգոհել , որ իշխանակնները ստիպում են մարզերում մեծ թվով 888-էր բացել, մոտ 200 հատ: Թե ինչն է դժգոհության առիթ տվել, վերջինիս մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ դժգոհության առիթն այն է, որ վերջինիս ֆիննանսաան վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չի. «սկելա, որ սկումա»,-ասաց աղբյուրը:
Նշենք, որ ոչ վաղ անցյալում վերջինս գնել էր նաեւ հանրապետությունում գործող «Ծիրան» սուպերմարկետների ողջ ցանցը:
Հիշեցնենք, վերջինիս հայրենի Կոտայքի մարզի Արգել գյուղում հիշում են որպես ոչնչով աչքի չընկնող, հոր հետ Չարենցավանի ավազի հանքում աշխատող տղայի: Մասնավորապես, վերջինիս հայրենի գյուղում զարմացած են, թե ինչպես 80-ականների վերջերին Չարենցավանի ավազի հանքում, որպես հանքի վարիչ աշխատող հոր որդին դարձավ մերօրյա օլիգարխ, ով այսօր փողին փող չի ասում: Տեղացիների խոսքերով վերջիններս Սովետի փլուզումից հետո ինչպես շատերը դարձան գործազուրկ ու ոչնչով աչքի չեն ընկել մինչեւ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունը»։




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան