ԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ
Միացյալ Նահանգները երկու կամ երեք շաբաթվա ընթացքում կդադարեցնեն իրենց ռազմական արշավը Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ մենք կհեռանանք երկու-երեք շաբաթվա ընթացքում, քանի որ չկա որևէ պատճառ, որ մենք շարունակենք դա»,- ասել է նա։
«Մենք ավարտում ենք աշխատանքը։ Կարծում եմ՝ հավանաբար մի քանի շաբաթվա ընթացքում, կամ գուցե ևս մի քանի օր ավել, մենք կկատարենք աշխատանքը», - նշել է ԱՄՆ-ի նախագահը։
Թրամփը հայտարարել է, որ ինքը ուներ մի նպատակ՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ, և այդ նպատակն իրագործված է:
«Մենք արդեն ապահովել ենք վարչակարգի փոփոխություն։ Թեև ես նպատակ չէի դրել վարչակարգի փոփոխությունը։ Ես ունեի մեկ նպատակ՝ թույլ չտալ նրանց միջուկային զենք ստանալ։ Եվ այդ նպատակն իրագործված է, նրանք միջուկային զենք չեն ստանա։ Նրանք առաջնորդներ չունեն, նրանց բոլոր առաջնորդները զոհվել են։ Հետևաբար տեղի է ունեցել վարչակարգի փոփոխություն։ Մենք այժմ ունենք լավ նոր առաջնորդներ»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան