Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարության կապակցությամբ:
Պատասխան. Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով:Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան