Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե Իսայան
Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց, բայց դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է և նրան տեղափոխել են Արմավիր ԲԿ...
Այս պատմությունը միայն Դավիթի մասին չէ, և ոչ էլ ինձ հետաքրքրում է հարցի իրավական կողմը։
Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք։
Մթնոլորտ, որտեղ երեխաները սկսում են վախենալ ոչ միայն սխալվելուց, այլ նույնիսկ՝ սեփական կարծիքն արտահայտելուց։
Մթնոլորտ, որտեղ «մեծանալը» աստիճանաբար սկսում է ասոցացվել ոչ թե պատասխանատվության, այլ վտանգի հետ։
Ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս մեր երեխաներին։
Որ այս պահին է դեռ դպրոցում սովորող երիտասարդը կարո՞ղ է հայտնվել փակ դռների հետևում։
Որ երկխոսությունից առաջ մեր երկրում գալիս է պատի՞ժը։
Ուզո՞ւմ ենք ունենալ սերունդ, որը լուռ է՝ որովհետև վախենում է․․․
Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին։
Հ․Գ․ Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար։ Այն չի կարող դառնալ ցուցադրականության, շքախմբերով մուտքերի կամ բախումների հարթակ։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ լռությունը պետք է պահպանել, ոչ թե խախտել ուժով։
Շուտափույթ ազատություն Դավիթին․․․




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...