Գործ ունենք ոչ թե իրավական, այլ բռնատիրական պետության հետ․ Ռուբեն Մելիքյան
Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում կարծեք թե պատշաճ ուշադրության չարժանացավ, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Իրավական պետությունում պետական ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացուց անել մի բան, որն անելու պարտականություն քաղաքացին չունի։ Մաքսիմում կարող է խնդրել, քաղաքացին էլ իրավունք ունի խնդրանքը կատարել կամ չկատարել։ Իսկ եթե չի կատարում «խնդրանքը», պետական ծառայողն իրավունք չունի ուժ կիրառելով ստիպել կատարել իր «խնդրանքը»։
Մինչդեռ բռնատիրական պետությունում հակառակն է՝ պետական ծառայողն իրավունք ունի՛ պահանջել քաղաքացուց անել մի բան, որն անելու պարտականություն քաղաքացին չունի։ Իսկ եթե չի կատարում պահանջը, իրավունք ունի՛ ուժ կիրառելով ստիպել կատարել իր պահանջը։
Մինչև իր ձեռքի հայտնի շարժումը՝ Դավիթի նկատմամբ ուժ է կիրառվել՝ «խնդրանք»-պահանջը չկատարելու համար։ Նրա ձեռքի շարժումն այդ կիրառված ուժի արձագանքն էր։
Ընդ որում, առկա չի եղել քաղաքացու վրա օրենքով դրված որևէ պարտականություն, որը նա չի կատարել։
Հիմա ու՞մ են դատում՝ քաղաքացուն։ Հետևաբար, գործ ունենք ոչ թե իրավական, այլ բռնատիրական պետության հետ», – նշել է նա։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...