Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Վանաձորում Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքների 2 հողատարածք վերադարձվել է համայնքին

Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում անցած կիրակի, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունները, ինչ խոսք, բնութագրական ընդհանրացումների առիթ են տալիս: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Տեղի էր ունեցել այն, որ Նիկոլ Փաշինյանը, որի անվտանգությունն ապահովում են իր անմիջական թիկնազորը, հարյուր համազգեստավոր ու անհամազգեստ ոստիկաններ, առանց նախնական կամ զգուշացնող տեղեկության, գնացել էր նշված եկեղեցի: Բայց ինչպե՞ս էր «գնացել»: Գնացել էր թիկնազորով, Պատարագի ժամին, ըստ որոշ տեղեկությունների՝ կեսից, ու այդ թիկնազորով մխրճվել Պատարագի, սուրբ հաղորդության համար այնտեղ եկած հավատացյալ մարդկանց բազմության մեջ: Փոխանակ, որպես ուշացած, վերջերում մի տեղ խելոք կանգներ (եթե իրապես որպես հավատացյալ էր գնացել, ոչ թե սադրանք սարքելու), սկսել էին հրմշտել մարդկանց, որ ճանապարհ բացեն դեպի առաջին շարք:

Մարդիկ անակնկալի էին եկել՝ չկասկածելով, որ կհանդիպեն նույն Եկեղեցու և հայ հոգևորականության հանդեպ ատելություն արտաշնչող Փաշինյանին: Ու եղավ այն, ինչ եղավ: Այսինքն, Փաշինյանը եկավ, սադրեց խառնաշփոթ, հրմշտոց, իր թիկնապահներից մեկը բռունցքները թափահարեց, հարվածեց, ինչպես հետո պարզվեց, 18-ամյա Դավիթին: Ըստ տեղեկությունների, նա էլ հակադարձ է փորձել հարվածել, բայց դա դեռ հաստատել է պետք... Հետևանքը՝ քաշքշոց եկեղեցու բակում, երեք ձերբակալված, քրեական գործ, երկու անձի նկատմամբ կալանքի հետ չկապված խափանման միջոց և մեկ կալանավորված դպրոցական:

Նորմալ մարդկանց մեծամասնությունը, բնականաբար, չարդարացնելով բռնությունը, ամեն պարագայում հրաշալի հասկանում է, թե ինչն ինչոց է, և հիմնականում աջակցում են փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների թիրախում հայտնված հայրենակիցներին, հատկապես՝ դպրոցական, ավարտական դասարանում գտնվող Մինասյան եղբայրներին: Բազմաթիվ տղաներ և աղջիկներ (դա նույնպես հասկանալի է) թե՛ ՆԳՆ-ի մոտ էին գնացել, թե՛ դատարանի շենքի մոտ՝ աջակցելու իրենց ընկերներին, դասընկերներին, որոնց մասին միանգամայն դրական էին արտահայտվում՝ թե՛ ուսման, թե՛ վարքի առումով:

Բայց այն, ինչ արձանագրվեց սոցցանցերում և լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերի այն լուրերի տակ, որոնք պատմում էին այս ամբողջի մասին, կամ որտեղ ներկայացված էին դասընկերների, ընկերների խոսքերը, ոչ պակաս խայտառակ ու վտանգավոր երևույթ է: Ոչ միայն ֆեյքերը, այլև Փաշինյանի՝ դեռևս անկյուններից ծիկրակող մոլի երկրպագուներն ու հատկապես երկրպագուհիները ինչ լուտանք ու չարություն ասես, որ չէին թափում ձերբակալված դպրոցական եղբայրների, նրանց դասընկերների ու դասընկերուհիների, դպրոցականների ծնողների հասցեին:

Մեկը չէ, երկուսը չէ: Ակնհայտ բռնության ու հաշվեհարդարի կոչերից մինչև տղաներին, նրանց ծնողներին «ցմահ ազատազրկելու» պահանջներ... Ընդհանրապես, «հիմիկվա երիտասարդությանը» վառելու, վերացնելու կոչեր: Իբր իրենց սիրելի վարչապետը քիչ երիտասարդների զոհվելու պատճառ դարձավ:

Այդ խտացված չարության ու սև մաղձի դրսևորումներից մեջբերումներ անելու ոչ մի ցանկություն չունենք: Բայց մեզ ակամայից սարսափեցրեց այն պարզ գիտակցումը, որ, թեկուզ քանակով ու որակով չնչին, բայց, միևնույնն է, կան այդպիսիք, ու նմանների հետ նույն օդն ենք շնչում, նույն երկրում ենք ապրում, շատ հնարավոր է՝ անգամ նրանցից մեկնումեկը մեր հարևան բակից կամ շենքից է: Ու նման՝ նողկալի ատելությամբ, չարությամբ, մաղձով լի անձինք մեր ժամանակակիցներն են:

Ուրեմն, խոսում են դաստիարակությունից, խոսում են «էս սերնդից», քաղաքավարությունից են խոսում: Ու խոսում են մարդիկ, որոնք արդարացնում էին Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելը: Դաստիարակությունից խոսում են մարդիկ, որոնք ծպտուն չեն հանել Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների թույլ տված բազմաթիվ գռեհիկ, անդաստիարակ ու անքաղաքավարի դրսևորումների պարագայում: Ու հանկարծ որոշել են, որ պետք է քաղաքավարության ու դաստիարակվածության «խորագետ» դասեր տան հասարակությանը, հանրությանը, գերազանցիկ սովորող և օրինակելի վարքի տեր բարձրդասարանցիներին, նրանց ծնողներին, բոլորին: Հայ ժողովրդին, էլի:

Նրանց մի մասը, միգուցե, ֆեյքեր են, այսինքն՝ անիրական օգտատերեր: Չնայած՝ ֆեյքերի հետևում էլ, ի վերջո, մարդիկ են կանգնած: Պարզապես ֆեյքերի պարագայում գիտես, որ քպական, քպամերձ մեկը տասնյակ ֆեյքեր է աշխատեցնում: Բայց ցավն այն է, որ այդօրինակ՝ չարություն ու ատելություն արտաշնչող մեկնաբանիչների շարքերում կան նաև իրական անձինք՝ իրենց դեմքերով, իրենց անուններով: Ու ակնհայտ է, որ նրանք «Նիկոլ ընտրողներ են»: Ու հետաքրքիր օրինաչափությամբ այդ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը զուրկ է տարրական ամոթի զգացումից, դատելով տառասխալներով կամ դրանցից անօգուտ խուսափելու համար լատինատառ մեկնաբանություններից՝ կիսագրագետ կամ անգրագետ է, ցածր հասարակական գիտակցության ու մակարդակի վրա, հեռու ազգային ինքնությունից ու միջուկից:

Սա է փաշինյանական «էլեկտորատի» հավաքական նկարագիրը: Դե, չհաշված նրանց, որոնք կոնկրետ անձնական շահ ունեն՝ պաշտոնի, փողի, պարգևավճարի տեսքով: Բայց էականը նույնիսկ ոչ թե դա է, այլ նրանցից հորդող ատելությունն ու չարությունը:

Այդ ամենը անհետևանք չի մնում: Չար ու ատելություն շնչող մեկնաբանությունները չեն անհետանում սոցցանցային խորխորատներում: Դրանք նյութականանալու հատկություն ունեն: Ըստ որում, տիեզերական հավասարակշռության կանոններով այդ նյութականացումը, որպես կանոն, շուռ է գալիս հենց չարություն սերմանողների վրա: Առնվազն, նրանց չի շրջանցում: Շատերը միգուցե դա լիարժեք չեն ընկալում: Բայց երբ սկսում են զգալ, արդեն, որպես կանոն, չափազանց ուշ է լինում:

Ցավալի է, բայց ցանկացած իշխանություն, մեծ հաշվով, ընդօրինակվում է: Ինչպիսին իշխանավորներն են, նմանօրինակ հակումներ սկսում են դրսևորել և իրենց, այսպես ասենք, երկրպագուները: Ուստի, մնում է հուսալ, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո այլևս չլինի իշխանություն, կհաջողվի հաղթահարել այդ երևույթը, թոթափել ատելության ու չարության մաշող ու թունավոր փառը: Տարիներ կպահանջվի, բայց անհրաժեշտ է: Հակառակ դեպքում՝ մեր հասարակությունն այս թունավոր շրջանակից ոչ միայն դուրս չի գա, այլև այնտեղ կխորտակվի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում