Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները

Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին․ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանում շատ հայեր են ապրում։ Մենք համարում ենք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Եվ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են։ Մենք շատ կուզեինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում»,- ասել է Պուտինը։ Առանց անուններ տալու՝ նա նշել է, որ ոմանք ազատազրկված են, «չնայած որ ռուսական անձնագիր ունեն»։ «Դա ձեր որոշումն է, մենք չենք խառնվում։ Բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- շեշտել է նա։

Ակնհայտորեն, Պուտինի այս զգուշացումը վերաբերում է հենց գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ով ՌԴ քաղաքացիություն ունի և ներկայումս էլ տնային կալանքի տակ է՝ եկեղեցուն աջակցող իր հայտարարության պատճառով։ Փաշինյանի արձագանքը, մեղմ ասած, դիվանագիտական չէր։ Նա հայտարարել է, թե Հայաստանում սոցցանցերը, օրինակ, հարյուր տոկոսով ազատ են, և ոչ մի սահմանափակում չկա։ Նրա ներկայացմամբ՝ շատերը նույնիսկ կարծում են, թե դա չափից շատ է։ Սա, ըստ էության, քար է ՌԴ բոստանը, որտեղ ներկայումս, ուկրաինական պատերազմի պայմաններում, խիստ սահմանափակումներ կան սոցցանցերի վրա։ Փաշինյանը նաև հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն։

«Ամենայն հարգանքով ռուսական անձնագիր ունեցողների նկատմամբ՝ Հայաստանի Սահմանադրությամբ նրանք չեն կարող ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու լինել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի, ՀՀ իշխանությունները մերժել են ռուս գործընկերներին, իսկ ռուսամետ քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումներն ավելի են սաստկանալու։ Թե ինչ հետևանքներ կարող է այս նոր սրացումը ունենալ Հայաստանի համար, պարզ կլինի ապագայում։

Աննա Մարգարյան