Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2016 թվականի ապրիլի 2-ի առավոտն ինձ համար սկսվեց զինվոր որդուս հեռախոսազանգից։ Կարճ, գրեթե չձևակերպված մի նախադասություն՝
«պապ ջան, դե մենք գնում ենք»։
Մի ժամ անց միայն հասկացա, թե ուր էին գնում։
Այդ մի նախադասության մեջ արդեն ամեն ինչ կար․ պարտք, լռություն, վճռականություն… և այն հասունությունը, որը գալիս է միայն այն պահին, երբ մարդը կանգնում է Հայրենիքի առջև իր ընտրության հետ։
Փառք ու պատիվ մեր որդիներին։ Առաջին հերթին՝ նրանց, ովքեր քառօրյա պատերազմի և 44-օրյայի ժամանակ Հայրենիքին նվիրեցին իրենց ամենաթանկը՝ կյանքը։
Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս։
Այն ցույց տվեց, որ անվտանգությունը հայտարարություններով չի կառուցվում,
իսկ խաղաղությունը ցանկություններով չի պահպանվում։ Պետությունը ուժեղ է այնքանով, որքանով պատրաստ է պաշտպանել ինքն իրեն՝ ոչ միայն զինվորի խիզախությամբ ու անձնվիրությամբ, այլ նաև համակարգի ամբողջականությամբ և արդյունավետությամբ։
Եռաբլուրը միայն սրբատեղի չէ։ Եռաբլուրը պահանջ է։ Պահանջ՝ մեզ ու մեր սերունդներին։ Պահանջ՝ ծառայել Հայրենիքին անմնացորդ, պահանջ՝ վեր դասել այն սեփական կյանքից, պահանջ՝ երբեք չթուլանալ և չմոռանալ, թե ինչ գին ունի խաղաղությունը։
Այսօր այդ պահանջը այլևս միայն հիշողության մասին չէ։ Այն վերաբերում է նրան, թե ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, ինչ արժեքներով ենք առաջնորդվում և արդյոք ունե՞նք զոհերի գինը հզոր և կենսունակ պետության վերածելու կամք ու վճռականություն»,- գրել է նա։