Երեկ Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար
Երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյան-ի և Վլադիմիր Պուտին-ի միջև իր բովանդակությամբ սովորական պաշտոնական հանդիպում չէր։ Խնամքով հաշվարկված հրապարակային խոսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար։ Այս մասսին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից և նույնիսկ ակնարկելով առաջիկա ընտրությունները՝ նա պարզապես երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների ամփոփում չէր անում․ նա հստակ հակադրություն էր ձևակերպում այն բանի միջև, թե ինչ Հայաստանը ունեցել է, ինչ է կորցրել և ինչ տակավին կարող է կորցնել։
Պուտինի նախաբանը, ըստ էության, վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումները, ուղերձը պարզ էր․ դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում, դուք սխալ ուղու վրա եք, և եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնաս, քան արդեն հասցրել եք։
Մի պահ նույնիսկ ակնկալում էի, որ Պուտինը կհարցնի Փաշինյանին՝ ինչ է նա կրում իր բաճկոնի կրծքի հատվածում։ Իբր դա Հայաստանի քարտեզն է։ Փաշինյանը կրում է այդ քարտեզը՝ ընդգծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Բայց ո՞վ է քարտեզ կրում իր կրծքին։ Արդյո՞ք որևէ մեկը տեսե՞լ է, որ այլ երկրի ղեկավար նման բան անի։ Դրոշ՝ այո, բայց քարտե՞զ։ Պատկերացրեք հակառակը՝ Պուտինը միջազգային հանդիպումների ժամանակ կրի Ռուսաստանի քարտեզը, որը ներառում է Դոնբասը։
Իմ կարծիքով, այն, ինչ Փաշինյանը փորձում է փոխանցել այս խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցությունը։ Այդ քարտեզը՝ հենց Փաշինյանի կրծքի վրա, դառնում է մշտական հիշեցում հայ ժողովրդի համար, որ Լեռնային Ղարաբաղը կորցվել է անհարկի՝ հենց նրա կառավարման ժամանակ, նրա կոպիտ սխալների պատճառով։
Ավելին, երբ երկրի ղեկավարը իր երկրի իր պատկերացրած քարտեզը կրծքին ման է գալիս, դա մատնում է այլ ներքին անվստահություն, որ այդ տարածքը նույնպես ոչ հաստատուն ու անպաշտպան մի բան է, որ նույնպես կարող է կորսվել ու պետք է կրծքին կպցնել, ինքդ քեզ ու դիմացինին համոզելու որ գոնե դա կարող ես պահել։ Որովհետև արդարացիորեն վախենում ես, որ դրա պահելու ձևն էլ չգիտես»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...