Արժե արդյոք Մոլդովայի խելքին ընկնել և պետությունը նոր հարվածների տակ դնելու ռիսկերի գնալ… Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ին ուղղված ևս մեկ կոշտ հայտարարություն է արել՝ սպառնալով դուրս գալ դաշինքից:
«Սա վերանայման ենթակա չէ», – ասել է նա՝ ակնարկելով, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ դաշինքից Մերձավոր Արևելքի հակամարտության ավարտից հետո։
Պատճառը բնականաբար դաշնակիցների նկատմամբ դժգոհությունն է, որովհետև ՆԱՏՕ-ի երկրները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, ինչպես նաև նրանք չեն աջակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման նախաձեռնությանը:
«ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Եվ Վլադիմիր Պուտինը գիտի դա», կրկին նշել է Դոնալդ Թրամփը:
Հայտարարությունը հրապարակվել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ դաշինքի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման վերաբերյալ հայտարարությունից կարճ ժամանակ անց։
Սակայն իրականում կա խնդիր.
ԱՄՆ-ը չի կարող ՆԱՏՕ-ին միայնակ թողնել, քանի որ 2023թ. օրենքի համաձայն (ընդունվել է Ջո Բայդենի օրոք), դրա համար անհրաժեշտ է
կամ Սենատի ձայների երկու երրորդը, կամ ԱՄՆ Կոնգրեսի հատուկ բանաձև:
Մեծ Բրիտանիան և նրա վարչապետը նույնպես հայտնվել են նախագահ Թրամփի քննադատության թիրախում: Ծաղրի են ենթարկվել նաև բրիտանական զինված ուժերը. «Դուք նույնիսկ նավատորմ չունեք… ավիակիրները չէին աշխատում»…
ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել։
Եվ այս ամենի ֆոնին Հայաստանի կապիտուլյացիոն իշխանություններն իբրև թե ձգտում են դեպի Եվրոպական միություն: Դա իր հետ անխուսափելիորեն բերելու է հարաբերությունների անկում (այդ թվում նաև հետաքրքրությունների կորուստ) Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Արաբական մի շարք երկրների և Իսրայելի հետ:
Արժե՞ արդյոք աշխարհաքաղաքական այս բախտորոշ ժամանակահատվածում, երբ այլևս գոյություն չունի միջոզգային իրավունք՝ Էստոնիայի կամ Մոլդովայի խելքին ընկնել և պետությունը նոր հարվածների տակ դնելու ռիսկերի գնալ…»,- գրել է նա։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...