Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն է

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: 

«Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում անցկացվեց ամենամյա, հասարակական նշանակություն ունեցող միջոցառում՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագրով։ 

Միջոցառումն իրականացրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոնի» և «Կողք կողքի» ներառական կրթական հասարակական կազմակերպության համագործակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ԱրարատԲանկի համաֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում։ 

Միջոցառման շրջանակում ներառական համերգը տեղի է ունեցել հայտնի երաժիշտների և «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ Կենտրոնի սաների նկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը հնարավորություն տվեց բացահայտելու նրանց յուրահատուկ աշխարհը և աջակցելու նրանց ստեղծագործական զարգացմանը։ 

««Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից իրականացվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ և ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ ծրագիրը պարզապես սոցիալական աջակցություն չէ․ այն երկարաժամկետ, կենսունակ մոդել է, որը միավորում է մասնակիցներին, նրանց մենթորներին և ծնողներին՝ ստեղծելով միասնական զարգացման և աշխատանքի հարթակ։ Ծրագրի շրջանակում մենք ոչ միայն սովորեցնում ենք, այլև ձևավորում ենք անկախություն․ մարդիկ ձեռք են բերում հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս ապրել արժանապատիվ և ապահովել իրենց սեփական եկամուտը։ Համոզված եմ, որ մեկ տարի անց այս նախաձեռնությունը կդառնա ինքնուրույն գործող հարթակ՝ ներկայացնելով բարձրորակ և ինքնատիպ արտադրանք՝ ստեղծված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կողմից», - ասում է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

«Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է՝ ներառական կրթությունը սկսվում է ոչ միայն օրենսդրության փոփոխություններից, այլ մեկը մյուսին ճանաչելու և ընդունելու պատրաստակամությունից։ «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը վառ ապացույց է առ այն, որ արվեստը և մասնագիտական կրթությունը կարող են դառնալ հզոր գործիք՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ընդունելու, ինչպես նաև նրանց տաղանդն ու ներուժը հասարակությանը ներկայացնելու համար։ ԱրարատԲանկի համար այս ծրագրին աջակցությունը հենց այն հավատքի  արտահայտությունն է, որ բազմազանությունն ուժ է, իսկ յուրաքանչյուր մարդ ունի արժանապատիվ կյանք ապրելու և ստեղծագործելու իրավունք», — նշում է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։