Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան
«Անգամ դատարանի ֆիքսած իրավական հիմնավորումները բերում են այն բանին, որ ՀԷՑ-ը խլելու գործընթացն ամբողջովին քաղաքական է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
Նա նշեց, խախտումները, որոնք կատարվել էին ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, վերագրվում էին իրենց։
«Հանձնաժողովի ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում։ Օրինակ, բերել էին ապրիլ-մայիս ամսվա մեր կատարած աշխատանքների արդյունքները, ասում են՝ բայց դա նախկինների ժամանակ է եղել, մենք գտել ենք, պատժել ենք, ասում են՝ կապ չունի, բայց դե եղել է։ Բացի այդ, իմ ինֆորմացիայով ժամանակավոր կառավարչի օրոք նոր միացման մոտավորապես 1500 ուշացած գործ կա, դրա մասին ոչ մեկ չի խոսում»,-ասաց Ղազինյանը։
Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին հարցրել են, արդեն 8 ամիս ՀԷՑ-ն ունի ժամանակավոր կառավարիչ, այդ ընթացքում մոնիտորինգ, ուսումնասիրություն իրականացվե՞լ են, վարույթներ հարուցվե՞լ են։ Պատասխանել են՝ ոչ, ոչ։
«Այն քարտ բլանշը, որը տրվել է ժամանակավոր կառավարչին, ընդամենը նպատակ ունի վախեցնել, ճնշել Սամվել Կարապետյանին, ինչպես նաև ՀԷՑ-ն օգտագործել որպես ընտրական ռեսուրս»,-ասաց Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...