Հանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթար
Հանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 7 դեպք՝ խարդախության,
- 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
- 2-ական դեպք՝ կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման:
Բացահայտվել են նաև ավտոմեքենայի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ինքնիրավչության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դատական ակտը չկատարելու, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, հրազենի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենայի գողության, շորթման։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան