Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները
Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո շատ վերլուծաբաններ կարծիք էին հայտնում, որ Ռուսաստանը տնտեսական բնույթի ճնշումներ է գործադրելու Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։ Սովորաբար, ինչպես լինում է նման պայմաններում, առաջին հարվածն իրենց վրա զգալու են շարքային քաղաքացիները՝ բեռնափոխադրողները։ Հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, մտահոգություն էր հայտնել Հայաստանից ներմուծվող գյուղատնտեսական որոշ ապրանքների որակի վերահսկողության վերաբերյալ։
Կառույցի ղեկավար Դանկվերտը պնդել է, թե Հայաստանի սահմանած վերահսկողությունը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պայմաններին։ Սա հատկապես վերաբերում է գյուղմթերքին և ծաղիկներին, առավել ևս, որ արտահանման սեզոնը մոտենում է, և բեռնափոխադրողները լուրջ խնդիրների են բախվելու։ Վերջին օրերին բեռնափոխադրողներն իրենց մեջ խոսում են, որ կրկին կսկսեն սահմանին հերթերի մեջ մնալ, ստուգումների անվան տակ կխոչընդոտեն նրանց մուտքը Ռուսաստան, արդյունքում հայկական բիզնեսը բավականին լուրջ վնասներ կկրի։
Այս ամենը ընդամենը մեկ պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, և բնական է, որ Ռուսաստանն իր կողմից միջոցներ է ձեռնարկելու հայկական իշխանություններին պատժելու նպատակով։
Աննա Մարգարյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...