«Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից
Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակել է Ազգային ժողովի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը, որում 283 անուն է։ Հիշեցնենք՝ թեկնածու դառնալու հայտ ներկայացրել է 287 անձ, նրանցից 4-ին ընթացքում ՔՊ վարչությունը խոտանել և դուրս է գցել՝ պարզելով, որ վերջիններս ոչ օրինական մեթոդների են դիմել քվեներ հավաքելու համար։ Հրապարակված ցուցակը բավական տարօրինակ է և ուշագրավ եզրակացությունների տեղիք է տալիս։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ձևավորված ընտրական ցուցակից ամենաշատը դժգոհ են այսպես կոչված «սորոսական» թևը։ Եթե այդ թևի կարկառուն ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը 7-րդ տեղում է, ապա այլ ազդեցիկ սորոսականներ չափազանց հետ են գտնվում։ Օրինակ՝ տխրահռչակ Մարիա Կարապետյանը 75-րդն է, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի նախկին աշխատակից Հերիքնազ Տիգրանյանը՝ 96-րդը։ Եթե Կարապետյանը նույնիսկ կարող է տեսականորեն հույսեր փայփայել, որ կլինի նոր խորհրդարանում, ապա Հերիքնազ Տիգրանյանի դեպքում նույնիսկ այդ հույսերն են բացակայում։
Ըստ էության, «սորոսական» թևը կորցրել է իր լծակները կուսակցությունում և 2026 թվականի խորհրդարանում չափազանց քիչ է ներկայացված լինելու։ Սա, ի դեպ, բավականին լուրջ հարված է նրանց դիրքերին։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր նաև համաժողով է անելու, հաստատելու է կուսակցության ծրագիրը ընտրություններում և ընտրական ցուցակն ամբողջությամբ։ ՔՊ-ն արդեն իսկ ամեն ինչ արել է, որպեսզի համաժողովն անցնի առանց էքսցեսների և սկանդալների։ Նույնիսկ վաղ առավոտից արգելել են լրագրողների մոտենալ մարզամերգային համալիրին և լուսաբանել կատարվողը։
Մոնիկա Կիրակոսյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...