ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար
Ապրիլի 2-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կառուցվելիք մանկական ամառային ճամբարի՝ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման երկրորդ հանրային քննարկումը։
Բացելով հանրային քննարկումը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը նշեց, որ սա «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ–ի հերթական խոշոր սոցիալական ծրագիրն է, որն առանձնանում է իր կարևորությամբ՝ բխելով երեխաների շահերից և միտված լինելով նրանց առողջության պահպանմանն ու հանգստի կազմակերպմանը։ Ընդ որում՝ այդտեղ հանգստանալու հնարավորություն կունենան ոչ միայն Կապանի, այլև Սյունիքի մարզի համայնքների երեխաները։
Ծրագրի բնապահպանական հատվածը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը։
ԶՊՄԿ–ի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Ասյա Ղազարյանը ներկայացրեց ճամբարի հարկաբաժինները․ 17.28 հա տարածք զբաղեցնող ճամբարը նախատեսված է 120 հոգու համար և կունենա ժամանակակից պայմաններ երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպման համար։
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ողջունեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության՝ մանկական ճամբար կառուցելու նախաձեռնությունը, փաստելով, որ տարիներ շարունակ Սյունիքի մարզում ծառացած է եղել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման խնդիրը։
«Յուրաքանչյուրս՝ մեր կարելիությունների չափով, պիտի նպաստենք , որ այդ գեղեցիկ նախագիծը կյանքի կոչվի, և 2027 թվականի հուլիսին մարզի երեխաներն այնտեղ հանգստանալու հնարավորություն ունենան, ինչպես որ նախագծված է», – ասաց նա։
Վահրամ Օրբելյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան