Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ։  Բանկը իր «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում կֆինանսավորի արցախցի 103 ուսանողի կրթավճարները, որը կազմում է ավելի քան 35 մլն դրամ։

Համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է կրթաթոշակներ տրամադրել Մայր բուհի 103 արցախցի ուսանողների՝ նպաստելով նրանց կրթության առաջընթացին և սոցիալական կայունությանը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով Բանկի համար չափազանց կարևոր է լինել հայրենակիցների կողքին։ «Երևանի պետական համալսարանի կողմից իրականացվել էր կարիքների գնահատում և արցախցի 103 ուսանող սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել էր ուսումն ընդհատելու վտանգի առջև։ Կարևորելով կրթությունը և դրա շարունակականությունը՝ IDBank-ը որոշում կայացրեց ԵՊՀ-ին փոխանցել բոլոր 103 ուսանողների կրթավճարները։ Նման նախաձեռնությունների շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն նյութական աջակցություն տրամադրել, այլ նաև կայունության և վստահության զգացում փոխանցել երիտասարդներին՝ օգնելով նրանց կերտել իրենց ապագան Հայաստանում», - ասել է Մհեր Աբրահամյանը։ 

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊՀ-ն առաջին իսկ օրերից կանգնել է արցախցի ուսանողների կողքին՝ փորձելով հնարավոր բոլոր միջոցներով աջակցել նրանց թե՛ կրթությունը շարունակելու, թե՛ սոցիալական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին. «Մենք դիմել ենք մեր բարեկամներին, գործընկերներին և բոլոր այն կառույցներին, որոնք պատրաստակամ են եղել կիսելու այս պատասխանատվությունը և իրենց ներդրումն ունենալու մեր ուսանողների ապագայի կերտման գործում։ Այսօր առանձնակի ուրախությամբ ենք արձանագրում, որ IDBank-ը միացել է այս կարևոր նախաձեռնությանը՝ կատարելով իսկապես մեծ ու նշանակալի ներդրում։ Մենք բարձր ենք գնահատում այս գործընկերությունն ու խորին շնորհակալություն հայտնում IDBank-ին՝ մեր ուսանողների նկատմամբ դրսևորած վստահության, հոգատարության և կրթության շարունակականությունը կարևորելու համար»:

Բացի ֆինանսական աջակցությունից՝ IDBank-ը իր ներդրումը կունենա նաև երիտասարդների ֆինանսական գրագիտության հարցում։ Բանկի մասնագետները կայցելեն տարբեր ֆակուլտետներ և ֆինանսական կրթության դասընթացներ կանցկացնեն երիտասարդների համար։ Նշենք, որ նման հանդիպումներ արդեն իսկ կայացել են ԵՊՀ-ի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ։ 

IDBank-ի «Կողք Կողքի» ծրագիրն իրականացվում է 2024 թվականից։ Ստորև ծրագրերից մի քանիսը՝  

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին

IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա․ «Կողք կողքի» ծրագիրը շարունակվում է

«Կողք կողքի»․ մեկնարկել է IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում

IDBank-ն ամփոփել է արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագրի արդյունքները

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ