Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով
Ապրիլի 4 հրավիրած մեծ համաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաստատել է կուսակցության ընտրական ցուցակը, ծրագիրը և կուսակցության կարգախոսը։ Ինչպես և ի սկզբանե կանխատեսել էինք, իշխանության հիմնական թեզը լինելու է խաղաղությունը, որն էլ փորձելու են վաճառել հանրությանը ահաբեկումներով և մանիպուլյացիաներով։ Նիկոլ Փաշինյանը համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, թե «Քաղպայմանագիրը» ընտրություններին մասնակցելու է «Տեր կանգնի՛ր խաղաղությանը» կարգախոսով։ Եթե մինչ այդ Փաշինյանը միայն սրտիկներ և «խաղաղություն» գրառումն էր տարածում իր կողմնակիցների հետ, ապա այս կարգախոսը շատ ավելի վտանգավոր երանգներ էը իր մեջ պարունակում։
Ըստ էության, Փաշինյանը բավական լավ քաղտեխնոլոգներ ունենալով, հասարակությանը փորձում է մեղավորության դոզա ներարկել, որ եթե տեր չկանգնեն խաղաղությանը, ապա հասարակությունն ինքն է պատասխանատու լինելու հնարավոր ֆորսմաժորային զարգացումների մեջ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գործող իշխանություններն իրենց գրեթե բոլոր ձախողումները փորձել են բարդել հասարակության վրա, և 2026 թվականը բացառություն չէ։
Ըստ էության, իրենց արատավոր և անարժանապատիվ խաղաղության տեսլականը, բարդելով հասարակության ուսերին՝ փորձում են մարդկանց ահաբեկել, պարտադրել, որ գնան և ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտարարելով, թե մյուս բոլոր կուսակցությունները պատերազմի կուսակցությունները։ Այդ մասին Փաշինյանը հենց ուղիղ էլ հայտարարել է համաժողովի ընթացքում։ «Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7 ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին, և այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանին»,- ասել է Փաշինյանը։
Սոնա Գալստյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...