Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյաներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին և քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներին՝ Սուրբ Հարության տոնի (Սուրբ Զատիկ) առթիվ, հայտնում է Ermenihaber.am-ը։
Տոնական ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր, երբ խտրականությունը, մշակութային ռասիզմն ու անտարբերությունը օրեցօր աճում են, մեր բոլոր քաղաքացիների ցուցաբերած միասնությունը, համերաշխությունն ու փոխօգնությունը՝ անկախ կրոնական պատկանելությունից, շարունակում են օրինակ ծառայել ամբողջ աշխարհում։ Մենք հաստատակամ ենք ամրապնդելու այս խաղաղասեր միջավայրը, որը համարում ենք մեր հասարակական համերաշխության երաշխավորը, հատկապես այն բարդ և դժվարին շրջանում, որը ներկայումս անցնում է մեր տարածաշրջանը։
Այս մտորումներով էլ Զատկի տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ քրիստոնյա աշխարհին՝ մասնավորապես մեր քրիստոնյա քաղաքացիներին, որոնց հետ դարեր շարունակ ապրել ենք նույն երկնակամարի տակ, և տա Աստված՝ հավերժ միասին ու միասնաբար կապրենք»։
Էրդողանը մաղթել է, որ այս տոնը նպաստի խաղաղության, կայունության հաստատմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...