Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև դպրոցներ ու մանկապարտեզներ: Ընդ որում, պարտադիր մտնում էր այդ հաստատությունների ճաշարաններ:
Սոցցանցերի մի շարք օգտատերերի ուշադրությունն էր գրավել այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ճաշարաններ էր մտնում իր թիկնազորով, ուղեկիցների հետ միասին, ընդ որում՝ առանց խալաթ, առանց գլխարկ, առանց բախիլ: Դա էլ քիչ չէ, բացում էր կաթսաների կափարիչները, ձեռք տալիս տարբեր պարագաների:
Ցանկացած ճաշարանի, սրճարանի, ռեստորանի խոհանոցում եթե որևէ խոհարար թեկուզ առանց գլխարկի աշխատի, անմիջապես աշխատանքից կազատվի, իսկ օտար անձանց մուտքն ընդհանրապես արգելված է՝ շատ մասնակի բացառություններով, այն էլ՝ եթե պահպանված լինեն հիգիենայի բոլոր կանոնները:
Բայց, ահա, մանկապարտեզների, դպրոցների ճաշարաններում երկրի վարչապետն իր շքախմբով կարող է անարգել մուտք գործել՝ չպահպանելով որևէ կանոն, ինչը կարող է էապես վտանգել երեխաների առողջությունը: Հետաքրքիր է՝ որևէ մեկը օրենք չի իմացե՞լ, կարգն ու կանոնը չի իմացե՞լ, թե «դուխները» չի բավականացրել, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա շքախմբին ստիպեն խալաթ, գլխարկ, բախիլ ու ձեռնոց հագնել: Դեռ չենք խոսում այն մասին, որ ոչ ոք երաշխիք չունի, որ ներկաների մեջ որևէ վարակակիր չկա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով