Խաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը
Հայաստանի անվտանգային մարտահրավերները պահանջում են ոչ թե հատվածական, այլ համակարգային լուծումներ։ Այս համատեքստում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայանում է որպես քաղաքական ուժ, որը որդեգրել է համապարփակ մոտեցում՝ փորձելով ձևավորել երկարաժամկետ անվտանգության հստակ մոդել։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց ծրագիրը մշակվել է միջազգային փորձագետների ներգրավմամբ, ինչը հնարավորություն է տալիս համադրել տեղական իրողություններն ու համաշխարհային փորձը։
}
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է անվտանգության համապարփակ մոտեցմանը՝ այն դիտարկելով ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ հարթություններում։ Կուսակցության պատկերացմամբ՝ ուժեղ պետությունը միայն պաշտպանունակ բանակով չի սահմանափակվում, այլ ներառում է կայուն տնտեսություն, զարգացած ենթակառուցվածքներ և վստահելի պետական ինստիտուտներ։
Կուսակցության առանցքային գաղափարներից մեկն այն է, որ հզոր երկիրը կարող է խաղաղություն հաստատել։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն համոզումը, որ միայն ուժեղ և ինքնաբավ պետությունն է ի վիճակի ապահովել սեփական անվտանգությունը և դառնալ տարածաշրջանային կայունության գործոն։ Ըստ այդմ՝ խաղաղությունը չի կարող լինել զիջումների կամ ժամանակավոր պայմանավորվածությունների արդյունք, այլ պետք է հիմնված լինի ուժի և հաշվարկված քաղաքականության վրա։
Նշվում է նաև, որ խաղաղությունը պահպանելու համար պետք է ուժեղ լինել։ Այս սկզբունքը «Ուժեղ Հայաստան»-ը դիտարկում է որպես ռազմավարական ուղենիշ՝ հակադրելով այն մոտեցումներին, որոնք, իրենց գնահատմամբ, կարող են հանգեցնել կարճաժամկետ և խոցելի լուծումների։ Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժը հայտարարում է, որ առաջարկում է ոչ թե ժամանակավոր խաղաղություն, ինչպես գործող իշխանությունները, այլ երկարատև և արժանապատիվ խաղաղություն՝ հիմնված ազգային շահերի պաշտպանության վրա։
Տարածաշրջանային զարգացումները շարունակում են մնալ լարված ու անկանխատեսելի, ինչը Հայաստանի համար ստեղծում է նոր ռիսկեր և պահանջում հստակ ռազմավարություն։ Այս պայմաններում առավել կարևորվում է անվտանգության այնպիսի մոդելի ձևավորումը, որը կլինի կայուն, երկարաժամկետ և երաշխավորված։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ իր գործունեությունն ամբողջությամբ ուղղված է հենց այդ նպատակի իրագործմանը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...