Մենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. Վարդևանյան
Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է, Աժ-ի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Տեսնում ենք, որ գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքն արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ, հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ «Սամվել Կարապետյան» անուն-ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյո՞ք ուժեղ իշխանության դիրքն է»,-ասաց Վարդևանյանը։
Նա նշեց՝ սոցիոլոգիական հարցումներն ու ողջամիտ տրամաբանությունը կհուշեն, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։
«Այսօր արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ, սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ Պայքարել անվանման դեմ՝ նորարարություն է։ Շատ են խոսում եվրոպական փորձի մասին, ես եվրոպական որևէ երկիր չեմ պատկերացնում, որ ԿԸՀ համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն ներկայացվի։ Վենետիկի հանձնաժողովը նման վարքագիծն արգելում է, այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն ամեն օր խոսելով եվրոպական արժեքների մասին, կիլոմետրերով հեռանում են այդ արժեքներից»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ սա ընտրական համակարգի հավասարության խաթարում է։
«Այս պահին լծակներ ունեն, բանեցնում են, բայց սա խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ»,-ասաց Վարդևանյանը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...