Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասին
Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է: Այս մասին ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության բողոքի ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Սա պրիմիտիվ վախի դրսևորում է, վերջերս տեսնում ենք, որ հաճախ այս պահի դրությամբ գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին, բա ուժեղ տղերքը արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հրատապ ու հատուկ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ «Սամվել Կարապետյան» անուն ազգանունը չօգտագործելու համար:
Սա վախեցած իշխանության վարքագիծ է, 10 ամիս առաջ մեր հանրությունը տեսավ, թե ինչ աստիճան ակնհայտ ու ապօրինի քաղաքական հետապնդում մեկնարկեց Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ «Մենք մեր ձևով կմասնացկենք Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասության համար, դա ակնհայտ էր, որ վախի դրսևորում է:
ՀՀ իշխանությունները կիլոմետրերով հեռվանում են Եվրոպական արժեքներից, և փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի ու ուժեղ դաշինքի հետ»,- նշել է նա:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...