Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հասարակություն

Առցանց տաքսու վարորդները 2027-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող վարորդները 2027 թվականի հունվարի 1-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։

Փոխնախարարը նշեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո անցած երեք ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումներ են անցկացվել՝ ի հայտ եկած խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու նպատակով։

«Այս երեք ամիսների ընթացքում տարբեր քննարկումների արդյունքում ստացել ենք մի շարք առաջարկություններ շահառուների կողմից և մշակել ենք այս նախագիծը, որը ներկայացրել ենք ձեր քննարկմանը և հաստատմանը»,- ասաց Նանուշյանը։

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է ընդլայնել այն խմբերի շրջանակը, որոնք ընդգրկվելու են ընդհանուր ապահովագրական համակարգում։ Այդ խմբերի թվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրում իրականացնող վարորդները։

Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ նման առաջարկությունը ներկայացվել է հենց շահառուների կողմից։

«Տարբեր շահառուներ, որոնք արդեն իսկ ապահովագրության շահառու են և գոհ են համակարգի տրամադրված ծառայությունից, առաջարկել են, որպեսզի իրենց ընտանիքի անդամները, որոնք ներգրավված չեն ապահովագրության համակարգում, կարողանան նույնպես վճարել և մասնակցել ապահովագրության համակարգի շրջանակներում տրամադրվող ծառայություններին»,- ասել է նա։

Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով շահառու ճանաչված անձանց շրջանակը։ Հիմնավորման համաձայն՝ այս փոփոխության արդյունքում առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը կավելանա շուրջ 393 անձով, ինչն, ըստ հաշվարկների, պետական բյուջեի համար տարեկան կպահանջի լրացուցիչ մոտ 50 մլն դրամի ծախս։

Փոփոխություններով նախատեսվում է նաև առաջ բերել փոխկապակցված անձանց՝ ընտանիքի անդամների ապահովագրման ժամկետը։ Եթե գործող կարգավորմամբ նրանք կարող էին համակարգում ընդգրկվել 2028 թվականից, նոր առաջարկով այդ հնարավորությունը կգործի արդեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Օրինագծով նաև առաջարկվում է ապահովագրական համակարգում ներառել մինչև մեկ տարեկան երեխաներին, հանել փախստականների և ապաստան հայցողների մասնակցության սահմանափակումը, հստակեցնել հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողի կամ խնամակալի կարգավիճակին վերաբերող դրույթները, ինչպես նաև վերանայել մի շարք վճարումների, փոխհատուցումների, գաղտնի տեղեկությունների պաշտպանության և բժշկական ծառայությունների մատուցման հետ կապված նորմեր։

Նախագծով առանձին կարգավորումներ են առաջարկվում նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների ապահովագրավճարների վճարման ժամկետների և կարգի մասով։ Մասնավորապես, 2026 թվականի համար վճարման վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 20-ը, ինչպես նաև նախատեսվում է ամսական ձևաչափով վճարման հնարավորություն։