Մենք շարունակելու ենք ճանապարհը ոչ թե ատելությամբ, այլ վճռականությամբ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մենք կուսակցություն ենք, որը հաջողությամբ կառավարել է։ Մենք կուսակցություն ենք, որը նաև սխալներ է թույլ տվել։
Բայց մենք նաև կուսակցություն ենք, որը սովորել է և սովորում է:Մենք սովորել ենք, որ իշխանությունը վերջակետ չէ, այլ պատասխանատվություն:
Մենք սովորել ենք, որ կայունությունն առանց արդարության եռացող կաթսա է, իսկ արդարությունն առանց կայունության՝ քաոս։ Մենք սովորել ենք, որ հայրենասիրությունը միայն հանրահավաքներում դրոշներ թափահարելը չէ, այլ համակարգեր կառուցելը, որոնք աշխատում են հասարակ մարդու համար:
Մենք սովորել ենք, որ չենք կարող կառավարել մենակ։ Մենք պետք է կառուցել գաղափարների, այլ ոչ միայն հարմարավետության կոալիցիաներ։
Մենք պետք է ավելի ձգողական դառնանք նաեւ ազնիվ մտավորականներին և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են ծառայել իրենց երկրին, բայց, հիասթափվելով ամեն ինչից, դժվարությամբ են վստահում քաղաքական ուժերին:
Մենք սովորել ենք, որ սփյուռքը ոչ այնքան ֆինանսների աղբյուր է, որքան նոր գաղափարների, ֆանտաստիկ մարդկանց և գլոբալ ացդեցության դարբնոց։
Եվ մենք սովորել ենք, որ հայ ժողովուրդը լավն է։ Որ ժողովրդին խաբել չի կարելի, արհամարել չի կարելի, անտեսել չի կարելի:
Մենք չենք վախենում հակաքարոզչությունից, մենք չենք վախենում վարձկան իրավապահներից և վարձու գրչակներից:
Մենք շարունակելու ենք ճանապարհը ոչ թե ատելությամբ, այլ վճռականությամբ։ Ոչ թե բռնությամբ, այլ համոզմունքներով։ Ոչ թե դատարկ կարգախոսներով, այլ ծրագրով»,- գրել է նա։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...