Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով
2026թ.-ի ապրիլի 10-12-ը Յունիբանկը կմասնակցի Հայաստանի լիզինգային և ֆինանսական լուծումների ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ այցելուներին առաջարկելով շահավետ պայմաններ։ Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով։ Լիզինգի նախահաստատումն իրականացվելու է անմիջապես բանկի տաղավարում՝ ընդամենը 5 րոպեում։
Լիզինգը վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանում՝ բիզնեսի համար դառնալով զարգացման հաջորդ փուլն ապահովող ճկուն և ժամանակակից գործիք: Յունիբանկի լիզինգային պորտֆելը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է:
Լիզինգի միջոցով ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են առանց մեծ ներդրումների ձեռք բերել բժշկական սարքավորումներ, արտադրական և շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, արևային վահանակներ և այլն։
Leasing Expo 2026 ցուցահանդեսը կկայանա «Մերիդիան» կենտրոնում՝ համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան