IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքին
IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց։ Այն հնարավորություն տվեց 60 երեխաների և պատանիների ստանալ խորքային գիտելիքներ ֆինանսական ոլորտի, խնայողությունների և ֆինանսական պատասխանատու վարքագծի վերաբերյալ։
«Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպությունը փետրվար ամսին ընտրվել էր որպես շահառու՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում։ Արդյունքում կազմակերպությանն էր փոխանցվել հավաքված 4․644․456 դրամը, որը հնարավորություն է տվել «Մաթեմիկ» ՀԿ-ին ընդլայնել իր ծրագրերը, մասնավորապես՝ շարունակել Կամավորի տան կառուցումը Վահագնի գյուղում, որտեղ հրավիրված տարբեր մասնագետներ կկարողանան սեմինարներ անցկացնել Վահագնիի և հարակից գյուղերի բնակիչների համար։
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ընկերությունները նպատակ ունեն բարձրացնել երեխաների ու պատանիների ֆինանսական և թվային գրագիտության ոլորտում իրազեկվածության մակարդակը․ «Հանդիպումն անցավ բավական արդյունավետ և ակտիվ միջավայրում։ Երեխաների շրջանում կա աճող հետաքրքրություն ֆինանսական ոլորտի նկատմամբ։ Սա մեզ համար մեծագույն շարժիչ ուժ է՝ շարունակելու նման նախաձեռնությունները», - ասաց Տաթևիկ Վարդևանյանը։
«Մաթեմիկ» ՀԿ-ի տնօրեն Տիգրան Առուշանյանը նշում է․ «Նման ծրագրերը կարևորագույն նշանակություն ունեն մեզ համար։ Մենք բարձր ենք գնահատում IDBank-ի և Իդրամի հետ հաստատված այս համագործակցությունը։ Սա սոցիալական պատասխանատվության վառ օրինակ է, որը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն շարունակել Կամավորի տան կառուցման աշխատանքները, այլ որպես հավելյալ արժեք՝ երեխաներին տալ ֆինանսական գրագիտության մասին հիմնարար գիտելիքներ»։
IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան