Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում․ Իրանի ԱԳ նախարար
Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նաև հայտարարել է.
«Իրանի Իսլամական Հանրապետության անունից շնորհակալություն և երախտագիտություն եմ հայտնում իմ հարգարժան եղբայրներին՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին և ֆելդմարշալ Ասիմ Մունիրին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ նրանց անխոնջ ջանքերի համար։
Պատասխանելով վարչապետ Շարիֆի եղբայրական խնդրանքին, ինչպես նաև հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետանոց ծրագրի հիման վրա բանակցություններ անցկացնելու հարցումը և ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Իրանի 10 կետանոց առաջարկի ընդհանուր շրջանակը որպես բանակցությունների հիմք ընդունելու վերաբերյալ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից հայտարարում եմ.
Եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։
Երկու շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումների պատշաճ հաշվառմամբ»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...