Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Հայաստանն Իրանին կապող երկաթուղու՝ ՀԱԿ-ի ծրագիրը էլ ավելի արդիական է դառնում. Զուրաբյան

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է.

«Այս պահին կարելի է ասել, որ

1.Այս գիշեր աշխարհը (և, բնականաբար, Հայաստանը) խուսափեցին մի մեծ աղետից, որը կարող էր լիներ, եթե Թրամփը իրականացներ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» իր սպառնալիքը: Վերջնաժամկետն այս գիշերն էր լրանում, բայց Պակիստանի միջնորդությամբ հաջողվեց ստանալ ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական հայտարարությունները` երկու շաբաթով զինադադարի մասին, որոնց ընթացքում նախատեսվում է վերջնական խաղաղություն հաստատել:

2.Եթե այս ամենը իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել, դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնվել է ընդունել Իրանի պայմաններով ձևավորված 10-կետանոց փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:

3.Սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը և հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն և, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաև որպես համաշխարհային մեծ խաղաղացող:

4.Անգամ եթե խաղաղությունը ձախողվի, Իրանն արդեն ապացուցել է իր ռազմական և տնտեսական կարողությունները, որոնց հետ ստիպված հաշվի են նստելու գերտերությունները:

5․Եթե այս խաղաղությունը հաստատվի և ամրապնդվի, կարելի է լավատեսությամբ լցվել նաև Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ և կարելի կլինի ասել, որ իսկապես Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալիս նաև Հայաստանի համար: Բայց իհարկե դա ոչ մի կապ չի ունենա Նիկոլ Փաշինյանի իբր բերած կեղծ «խաղաղության» հետ:

6.Սա նաև ավելի արդիական է դարձնում Հայաստանն Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող երկաթուղու կառուցման Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը, բայց դրա մասին ավելի մանրամասն՝ հետագայում:

Վերջում ներկայացնեմ այն 10 կետերը, որոնք ընդունվել են որպես բանակցությունների հիմք.

1.Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն – Միացյալ Նահանգների (և նրա դաշնակիցների) կողմից Իրանի դեմ հետագա հարձակումներ չիրականացնելու վերաբերյալ վստահելի երաշխիք։

2.Հորմուզի նեղուցի վրա Իրանի շարունակական վերահսկողություն – Իրանը պահպանում է ինքնիշխանություն և գործառնական վերահսկողություն ռազմավարական ջրուղու վրա։

3.Իրանի միջուկային հարստացման իրավունքների ընդունում -Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքի պաշտոնական ճանաչում իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։

4.Բոլոր առաջնային ամերիկյան պատժամիջոցների վերացում – Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղակիորեն դրված պատժամիջոցների հանում։

5.Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում – Այն պատժամիջոցների հանում, որոնք վերաբերում են օտարերկրյա ընկերություններին կամ երկրներին, որոնք գործարար հարաբերություններ են ունենում Իրանի հետ։

6.ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում Իրանի դեմ -Միջազգային պատժամիջոցների և սահմանափակումների վերացում, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից։

7.ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում – Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բանաձևերի և վերահսկողության դադարեցում, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։

8.Պատերազմի վնասների համար փոխհատուցում/վճարում- Ֆինանսական վերականգնում կամ վճարումներ Իրանին՝ հակամարտության հետևանքով կրած կորուստների և ավերածությունների համար։

9.Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից- Ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից և տեղակայման կետերից։

10.Թշնամական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում – Պատերազմի ամբողջական և մշտական ավարտ, այդ թվում՝ Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում և Իրանի դաշնակիցների («Դիմադրության առանցք») ներգրավված ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունների վերացում»։