Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին
24News-ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև Սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին այն նույն գործի շրջանակներում, ինչ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին․
«Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ Mediahub-ը գրել էր, որ իրավապահները հենց այսօր՝ ապրիլի 8-ին՝ Արման Սահակյանին հոր՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան օրով են ձերբակալել և իրականացրել իրենց գործողությունները։
Մերի Մանուկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան